Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըմբշամարտի երիտասարդական թիմերի մարզիչներն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները

Ըմբշամարտի երիտասարդական թիմերի մարզիչներն ամփոփեցին աշխարհի 
առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչներն ամփոփեցին աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալայանը ներկայացրեց մարզիկների գրանցած արդյունքները և փաստեց, որ ըմբիշներից Դավիթ Օվասափյանը կարող է հանդես գալ մեծերի հավաքականում: «Առաջիկայում Հայաստանում կանցկացվի միջազգային մրցաշար, որի ժամանակ էլ կհասկանանք, թե ինչպիսի ներուժ ունենք»,-ասաց Բաբալարյանը:

Ազատ ոճի ըմբշմարտի թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդայանը առանձացրեց երկու ըմբիշների, ովքեր աշխարհի առաջնության ժամանակ դարձան բրոնզե մեդալակիր, փաստելով, որ դժգոհ է մյուս մարզիկներից: «Հոկտեմբերի 4-ին կմեկնեք Ուկրաիայի, որտեղ թիմի երկրորդ և երրորդ համարի մարզիկները իրենց ուժերը կփորձեն միջազգային մրցաշարում: Այդ էլ կհասնանք, թե ինչ բացթողներ կան»,-եզրափակեց մարզիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am