Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռոման Պոլանսկին ֆիլմ կնկարահանի Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին

Ռոման Պոլանսկին ֆիլմ կնկարահանի Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ու լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր Է Էկրանավորել բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսի գիրքը, որը նվիրված Է «Դրեյֆուսի գործին»: Ֆիլմի նկարահանումներին, որը վարձույթում կստանա «Ես մեղադրում եմ» անվանումը, 85-ամյա ռեժիսորը ձեռնամուխ կլինի նոյեմբերի 26-ին Փարիզում: Լիամետրաժ կինոժապավենի դերասանական կազմն ներառում Է Լուի Հարելին, Ժան Դյուժարդենին եւ Էմանյուել Սենյեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա Պոլանսկու առաջին համագործակցությունը չԷ բրիտանացի հեղինակի հետ: 2010 թվականին նա Էկրանավորել Էր Հարիսի «Ուրվականը» քրեական վեպը: Ռեժիսորի այս աշխատանքն արժանացել Է «Սեզար» մրցանակին՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն պարգեւին: Ռեժիսորն արդեն վաղուց Էր պլանավորում ֆիլմ նկարահանել ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին, որին կեղծ հիմքերով մեղադրել են Գերմանիայի օգտին լրտեսության մեջ:

Ռոբերտ Հարիսն իր «Սպան եւ լրտեսը» վեպում պաշտպանում Է ֆրանսիական հետախուզության պետ Ժորժ Պիկարի տեսակետը, որը հաստատել Է կապիտանի անմեղությունը: Պիկարին հաջողվում Է մերկացնել իսկական լրտեսին՝ մայոր Ֆերդինանդ Էսթերհազիին, որն արդարադատությունից թաքնվում Է Անգլիայում: 1894 թվականին աստիճանազրկման եւ ցմահ տաժանակրության դատապարտված Դրեյֆուսին չորս տարի անց ներում Է շնորհվել այն բանից հետո, երբ ֆրանսիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ գրող Էմիլ Զոլան, հանդես եկան նրա պաշտպանությամբ: Ազատ արձակվելուց եւ դատական ատյաններում արդարացվելուց հետո նա վերադառնում Է ֆրանսիական բանակ: Փոխգնդապետ Դրեյֆուսը մասնակցել Է Առաջին համաշխարհային պատերազմին:

Պոլանսկին եւ Հարիսը որոշել են ֆիլմը նկարահանել թրիլլերի ժանրում:

Դրեյֆուսի դերը հանձնարարված Է Լուի Հարելին: Պիկարի դերում հանդիսականները կտեսնեն Ժան Դյուժարդենին, որն իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Արտիստը» կինոնկարում (2011 թ.): Այս դերի համար Դյուժարդենն արժանացել Է «Օսկար» մրցանակի: Ֆիլմում նաեւ խաղալու Է դերասանուհի Էմանյուել Սենյեն՝ ռեժիսորի կինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am