Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերին Գետաշենում, Սարուխանում եւ Երանոսում համայնքի ղեկավարի պաշտոնի համար սպասվում է թեժ պայքար

Վերին Գետաշենում, Սարուխանում եւ Երանոսում համայնքի ղեկավարի պաշտոնի 
համար սպասվում է թեժ պայքար

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Սարուխան եւ Երանոս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 13 թեկնածու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Վերին Գետաշենում առաջադրվել են համայնքի ղեկավարի 4, Երանոսում՝ 5, Սարուխանում՝ 4 թեկնածուներ: Ընդ որում, առաջադրված 13 թեկնածուներից միայն Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն է ներկայացնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, ում թեկնածությունն, ի դեպ, առաջադրված է ոչ թե կուսակցության կողմից, այլ՝ ինքնաառաջադրմամբ: Մնացած 12 թեկնածուներն անկուսակցականներ են:

Այսպիսով, Վերին Գետաշենում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար, Հայկ Սարգսյանից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել մանկավարժներ Դավիթ Դավթյանը եւ Տիգրան Մուրադյանը, ոչ մի տեղ չաշխատող Արմեն Սիմոնյանը: Սարուխանում իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը, համայնքի նախկին ղեկավար Վահան Գեւորգյանը, հացաթխման արտադրամասի պետ Սամվել Զաքոյանը, վարորդ-առաքիչ Վիգեն Շահինյանը: Երանոսում իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Բավեյանը, աշխատավայրերի հասցեներ չունեցող Ռոստամ Մովսեսյանը, Դավիթ Մելոյանը, Կարեն Սարիբեկյանը, Երեմ Քարամյանը:Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Երանոսի եւ Սարուխանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուներին, իսկ Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցման համար նախատեսված նիստը, ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am