Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բարսելոնայում տասնյակ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Բարսելոնայում տասնյակ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի ոստիկանության (Մոսսոս դ’Էսկադրա) շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մոսսոս դ’Էսկադրայում:

El Pais թերթի տեղեկատվության համաձայն՝ իրավակարգի շուրջ 20 պահապաններ վնասվածքներ են ստացել կատալոնյան խորհրդարանի շենքի մոտ, իրավապահ մարմինների մնացած աշխատակիցները հերթապահում Էին Բարելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ:

Ներկայում տվյալներ չկան ձերբակալությունների վերաբերյալ: Ավելի վաղ ամբողջ Կատալոնիայում բողոքի ակցիաներ են անցկացվել տարածաշրջանի անկախության հանրաքվեի առաջին տարեդարձի առթիվ: Ցույցերին մասնակցել են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կողմնակիցները: Երեկոյան Բարսելոնայում երթ Է անցկացվել հաջակցություն հանրահարցման արդյունքների, որին մասնակցել Է մոտավորապես 180 հազար մարդ: Ակցիան ավարտվել Է Կատալոնիայի խորհրդարանի մոտ: Այնտեղ մի խումբ բողոքավորներ կարողացել են ճեղքել ոստիկանների դիրքերը, ինչի հետեւանքով իրավակարգի պահապանների մի մասը ստիպված Է եղել ցուցարարներից պատսպարվել պալատի շենքում:

Բացի այդ, հանրահավաքի մասնակցները հավկիթներ, մետաղական բանկաներ, շշեր Էին նետում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզում Էին աղբամաններ: Բարսելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ բողոքավորների գործողությունների հետեւանքով իրավապահներին հարկ Է եղել ուժ կիրառել ակցիաների մասնակիցների դեմ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն Է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատոլոնացիներից 2,28 միլիոնը, ընդ որում՝ հանրահարցման մասնակիցների 90,18 տոկոսը հանդես Է եկել անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն անօրինական Էր համարում:

Հոկտեմբերի 27-ին այդ տարածաշրջանի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատասխան, Սենատը (Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու Մադրիդի խնդրանքին, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am