Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրների ուղերձը

Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը. «Ավրորա» մարդասիրական 
նախաձեռնության համահիմանդիրների ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ցավակցական ուղերձ են հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասված է. 

«Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւ բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը: Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս  կրթաթոշակները տրվում են ի երախտիք  ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան եւ փառքի հասավ: 

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու  UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am