Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում

Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն Է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: Հոկտեմբեի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս տարի ամենաերկարատեւ ճառը տեւեց 48 րոպե, իսկ ամենակարճատեւը՝ 5 րոպեից պակաս»,- ասել Է Գարսեսը՝ ճշտելով, որ ամենաերկարատեւը եղավ Վենեսուելայի (նախագահի) ելույթը, իսկ ամենակարճատեւը՝ Լիտվայի (նախագահ Դալյա Գրիբաուսկայտեինը)»: «Հիրավի վիթխարի տարբերություն Է 48 եւ 5 րոպեների միջեւ»,- արձանագրել Է նա:

Այսպիսով, Մադուրոն 5 րոպեով գերազանցել Է Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանի ռեկորդը, որը պատկանում Էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Պատգամավորներին հղած իր կոչում նա այլ բաների թվում ՄԱԿ-ին հորդորել Է անցկացնել իր նկատմամբ կատարված մահափորձի միջազգային հետաքննություն, հայտնել Է Արեւմուտքի կողմից դոսիեի պատրաստման մասին Վենեսուելա զինված ներխուժման արդարացման համար եւ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը սեղմելու պատրաստակամության մասին: Ըստ որում Թրամփն ինքը 2017 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել ելույթի տեւողության ցուցանիշով (41 րոպե), իսկ այս տարի զգալիորեն կարճ ժամանակ Է գտնվել ամբիոնի մոտ: ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am