Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շառլ Ազնավուրն օրինակելի է որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր. ՍերԺ Թանկյան

Շառլ Ազնավուրն օրինակելի է որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր. ՍերԺ 
Թանկյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել  Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և  դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թանկյանը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am