Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Ֆրանսիայի նախագահը ցավակցական հրապարակում է կատարել

Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Ֆրանսիայի նախագահը 
ցավակցական հրապարակում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մակրոնը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել:

«Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am