Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արտգործնախարար Մնացականյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Արտգործնախարար Մնացականյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների 
ֆորումի նախարարական հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ: «Մենք գիտակցում ենք մեր հավաքական մշակութային ժառանգության, վայրերի, նյութական և ոչ նյութական ժառանագության խոցելիությունը: Այդ ժառանգությունը պետք է պաշտպանել, և հենց այդ պատասխանատվությամբ է, որ ցանկանում ենք միասին աշխատել՝ գործելով որպես ֆորումի շատ ակտիվ անդամ», - նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am