Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սևանա լճի շրջակայքում ապօրինի շինությունների քանդման համար պահանջվող գումարը բավականին մեծ է

Սևանա լճի շրջակայքում ապօրինի շինությունների քանդման համար պահանջվող 
գումարը բավականին մեծ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ տարածքներում լճի մակարդակի բարձրացման նիշից՝ 1905 մետրից ցածր ապօրինի շինությունները քանդելու համար արված նախնական հաշվարկներով զգալի գումար է պահանջվում: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի կարծիքով՝ դա պետք է քանդեն սեփականատերերը, չանելու դեպքում պետությունը դատական գործընթացների միջոցով պիտի անի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին` անրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին:

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց` «Սևան» ազգային պարկում ունե՞նք, արդյոք, հողեր, որոնք սեփականաշնորհման վկայական ունեն, նաև կա՞ն, արդյոք, շենքեր, որոնք սահմանված նիշից` 1905 մետրից ցածր են, բայց չեն կազմաքանդվում:

«Սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են` բացառությամբ Խորհրդային Միության ժամանակվանից մնացած հիդրոհանգույցները կամ պոմպակայանները: Կան դեպքեր, երբ մարդիկ ստացել են դրանց սեփականաշնորհման վկայականներ, սակայն այդ գործողություններն իրականացնողները հաշվի չեն առել սահմանափակումները: Օրենսդրորեն նիշից ցածր գտնվողներն անօրինակ կարգավիճակում են: Քանդման հետ կապված կան նախնական հաշվարկներ, սակայն գումարը զգալի է ստացվում»,-նշեց Գրիգորյանը:

Բոլոր շինությունները քարտեզագրված են` իրենց կոորդինատորներով, ծավալներով: Նախարարությունը նախնական ունի ողջ տեղեկատվությունը, սակայն համադրում է նաև տիեզերական պատկերով ստացվածի հետ: «Սակայն դրանք քանդելը շինությունների սեփականատերերի պարտականությունն է: Եթե չեն անում, ապա պետությունը պետք է դատական գործընթացի միջոցով անի դա»,-նկատեց նախարարը:

Նիշից ցածր շինությունների կոնկրետ քանակը նախարարը չկարողացավ նշել: Որոշակի շինություններ արդեն քանդվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am