Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ  գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ  վարչապետին, իսկ վերջինը գլխով արել։ Ի պատասխան Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։

«Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել»,- հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը կարճ խոսակցություն էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am