Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի ինն ամիսների կատարողական արդյունքները

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի ինն ամիսների 
կատարողական արդյունքները

ԳԱՎԱՌ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում այս տարվա առաջին ինն ամիսներին կատարված աշխատանքների, ինչպես նաեւ՝ սքրինինգային հետազոտությունների արդյունքները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 2018 թվականի ինն ամիսների եւ սքրինինգային հետազոտությունների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատություններն առաջին ինն ամսում պարտքեր չեն կուտակել: Վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք օրինակելի բուժհաստատությունների ցույց տված դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել հետևողական աշխատանքի արդյունքում: Հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում վճարովի ծառայությունների կատարողականը տարվա պլանավորածի դիմաց կազմել է շուրջ 60 տոկոս, իսկ մարզի առողջապահական համակարգի գլոբալ բյուջեն կատարվել է 75-80 տոկոսով: Ժամանակացույցին համահունչ են ընթանում նաեւ սքրինինգային հետազոտությունները: Շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտությունը կատարվել է 57, զարկերակային գերճնշմանը՝ 59 եւ արգանդի պարանոցի քաղցկեղինը՝ շուրջ 40 տոկոսով: Ըստ վարչության պետի՝ մի շարք բուժհաստատություններում սքրինինգային հետազոտությունները մոտենում են 100 տոկոսի: Լավագույն արդյունքներ են ապահովել Վարդենիսի պոլիկլինիկան, Ակունքի, Մեծ Մասրիկի, Ծովակի ԱԱՊԿ-ները, Ճամբարակի առողջության կենտրոնը եւ Դպրաբակի բուժամբուլատորիան:
Վարչության պետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին՝ բարձրացնել սքրինինգային հետազոտությունների ցուցանիշները՝ դրանք մոտեցնելով նախորդ տարվա ցույց տված արդյունքներին, որոնք հանրապետությունում գնահատվել են լավագույնը:
Հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը՝ հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ մարզի բուժհաստատություններն ամբողջությամբ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ կարձանագրեն նոր ձեռքբերումներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am