Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընունելություն է տեղի ունեցել Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում

ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընունելություն է տեղի 
ունեցել Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի երրորդ Հանրապետության 27-րդ տարեդարձին: Հրավիրյալների թվում էին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Ժողովրդական ժողովի պատգամավորներ, հասարակական-քաղաքական, գիտության և մշակույթի գործիչներ, հալեպահայ համայնքի կուսակցական կառույցների, ազգային բարեսիրական, մարզական միությունների և կազմակերպությունների ատենապետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը, SamaTV-ն և այլն: Միջոցառմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Սիրիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ողջույնի և շնորհավորանքի խոսքն ուղղեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ 27 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը կատարեց պատմական իր ընտրությունը և ՀՀ ներկայիս տարածքի վրա հռչակեց իր անկախ պետականությունը՝ այդպիսով արտահայ­տելով ազատ և անկախ ապրելու իր կամքն ու համայն հայության բնօրրան կառուցելու վճռականությունը: «Մեր պետությունը, այդ 27 տարիների ընթացքում անցնելով բազում փորձությունների միջով, այսօր աշխարհին է ներկայանում որպես հուսալի և վստահելի գործընկեր, որպես միջազգային իր պարտավորություններն ու պարտականությունները հարգող և կատարող, արժանապատիվ և ստեղծագործ, միջազգային ընտանիքի լիիրավ անդամ»: Գլխավոր հյուպատոսն ընդգծեց երախտագիտության այն մեծ զգացումը, որ հայ ժողովուրդը տածում է Սիրիայի ժողովրդի նկատմամբ. «Այս երկրում ապաստան գտան Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ովքեր կառուցեցին այստեղ իրենց երկրորդ հայրենիքը՝ վաստակելով Սիրիայի բարեկամ ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը»:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Տոնական միջոցառման ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը: Միջոցառումը բարձր գնահատականի արժանացավ սիրիական մամուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am