Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանը պաշտոնական հերքում է պահանջել զրպարտության համար և սուտ մատնության դեպքի հետ կապված հրավիրել իրավապահների ուշադրությունը

Դավիթ Անանյանը պաշտոնական հերքում է պահանջել զրպարտության համար և սուտ 
մատնության դեպքի հետ կապված հրավիրել իրավապահների ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, իբր ցանկացել է 350 միլիոն դրամի գործարք կնքել իր մտերիմներից մեկի հետ: «Հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ սույն հրապարակումը կարող է իր մեջ պարունակել սուտ մատնության հատկանիշներ, հետևաբար, կարծում եմ, որ իրավապահ մարմինները ևս այս հրապարակման առումով ունեն անելիքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Անանյանը և կիսվել հիշյալ հրապարակմամբ։

Politik.am կայքը հոդված է հրապարակել այն մասին, թե ՊԵԿ-ում ամեն տարի աուդիտ է իրականցվում և այն յուրաքանչյուր տարի կազմել է շուրջ 75 մլն դրամ: Ըստ հրապարակման՝ Դավիթ Անանյանը՝ պաշտոնի նշանակվելուց հետո, անհրաժեշտ աուդիտի համար պահանջվող գումարի չափը մեծացրել է մինչև 350 մլն դրամ ու իբրև թե արել այնպես․ որ այդ գնումը իրականացնի իր մտերիմներին վերագրվող «Փի-Էյչ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ն: Նշվում է, իբր Անանյանի այս ցանկությանը դեմ են գնացել ֆինանսների նախարարությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am