Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թբիլիսիում կանցկացվի Անդրկովկասի դիզայներների «Էթնոֆեսթ-2018» ամենամյա հանդիպումը

Թբիլիսիում կանցկացվի Անդրկովկասի դիզայներների «Էթնոֆեսթ-2018» ամենամյա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական արհեստի եւ դիզայնի «Էթնոֆեսթ-2018» միջազգային գագաթնաժողովը երկրորդ անգամ Թբիլիսիում կհավաքի Անդրկովկասի երկրների վարպետներին ու դիզայներներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները: «Էթնոֆեսթ»-ը ավանդական արհեստի ու դիզայնի ներկայացուցիչների ամենամյա հանդիպում Է:

Գագաթնաժողովի նպատակը մասնագիտական փորձի փոխանակումն Է, ինչպես նաեւ ավանդական արհեստի զարգացումը երկրների տնտեսական աճի համար: Հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից մինչեւ 30-ը, համաժողովի 150 մասնակիցներ՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող վարպետներ, դիզայներներ ու արտադրողներ, արտադրանք կներկայացնեն Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում:

Այցելուները կկարողանան տեսնել ու ձեռք բերել տեքստիլից, կերամիկայից, փայտից, մետաղից պատրաստված ինքնատիպ իրեր, ինչպես նաեւ տարբեր զարդեր, կաշվե արտադրանք, աքսեսուարներ եւ բազմաթիվ այլ բաներ: Գագաթնաժողովի ծրագրով նախատեսված Է նաեւ շնորհանդեսներ եւ ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից դիզայներների ու մարկետոլոգների հանրային դասախոսություններ, բազմաթիվ կրթական ցուցահանդեսներ, կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ փորձագետների հետ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am