Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՌԴ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- նշեց Տիգրան Բալայանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am