Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները պլանավորվում Է անցկացնել Հայաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:

«Հաջորդ վարժանքները պլանավորվում Է անցկացնել Հայաստանում»,-ասել Է Նովիկովը Ղրղզստանում «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ վարժանքների փակման արարողությանը:

ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքները ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am