Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ. Ռոուհանի

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը «ուղղված Է ոչ թե Իրանի համակարգի կամ կառավարության դեմ, այլ իրանական ժողովրդի դեմ»:

Պատժամիջոցներն «ունեն միայն մեկ ազդեցություն, դրանք բարդացնում են իրանական ժողովրդի առօրյա բնականոն կյանքը», ասել Է Ռոուհանին:

Երրորդ երկրներին պատժամիջոցների սպառնալիքներով, որոնք պաշտպանում են բիչզնեսը իրանցի գործընկերների հետ, ԱՄՆ- ցանկանում Է կանգնեցնել Իրանի առաջընթացը: «Դա ոչ մի օգուտ չի բերում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իրանին, ո՛չ Էլ ամբողջ տարածաշրջանին»,- նշել Է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ Է կատարում»,- ընդգծել Է նա:

Ընդ որում Ռոուհանին ասել Է, որ պատժամիջոցների սահմանմամբ ԱՄՆ-ը խոչընդոտում Է համաշխարհային առեւտրատնտեսական համագործակցության բնականոն զարգացումը, ուստի նա «հեռանկարում չի կարողանա նման ճնշում գործադրել երկար ժամանակ, դա չի նպաստելու այն նպատակի իրագործմանը», որը դրել Է Վաշինգտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am