Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ

Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբեր 24-ին ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին` Էմիր Ալ Սաբահը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը և ակտիվ համագործակցությունը: Քուվեյթի առաջնորդը բարձր գնահատեց դեսպան Բադեյանի ջանքերը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հավաստեց Քուվեյթի Պետությանը և Էմիր Սաբահ Ալ Սաբահին` դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության և սերտ փոխգործակցության, ինչպես նաև՝ տեղի  հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am