Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան նշում Է 80-ամյա հոբելյանը

Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան նշում Է 80-ամյա հոբելյանը
 ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան սեպտեմբերի 25-ին նշում Է 80-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ դերասանուհուն շնորհավորել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով նրա տաղանդը, վարպետությունն ու նվիրածությունը մասնագիտությանը: Շնորհավորական հեռագրի տեքստը սեպտեմբերի 25-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում: Պետության ղեկավարն առողջություն, ներշնչանք եւ հաջողություններ Է մաղթել արտիստուհուն: Լիդիա Նիկոլաեւնա Ֆեդոսեեւան ծնվել Է 1938 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում: 1964 թվականին ավարտել Է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ներկայում՝ Ս.Ա.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ): Կինոյում դեբյուտել Է՝ Էպիզոդիկ դեր կատարելով Վլադիմիր Վենգերովի «Երկու կապիտան» ֆիլմում (1955 թ.): Նրան հաջողություն բերեց ուսանողուհի Տանյայի դերը Վասիլի Օրդինսկու «Հասակակիցները» մելոդրամայում (1959 թ.):

Նրա մյուս կինոաշխատանքների թվում են՝ մադամ Գրիցացուեւան՝ «12 աթոռ» կատակերգությունում, Վերա Վասիլեւնա Լավոչկինան՝ «Դուք երազում Էլ չեք տեսել…» դրամայում, Ամալյա ֆոն Շպիլցեն՝ «Պետերբուգյան գաղտնիքներ» սերիալում եւ ուրիշներ: Ընդհանուր առմամբ դերասանուհին նկարահանվել Է 80-ից ավելի ֆիլմերում ու սերիալներում:

1967 թվականին նա ամուսնացել Է դերասան եւ գրող Վասիլի Շուկշինի հետ: Նկարահանվել Է նրա մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Տարօրինակ մարդիկ» եւ «Կարմիր բռինչ» դրամաներում: 1974 թվականից՝ Վասիլի Շուկշինի մահվանից հետո, կրում Է Ֆեդոսեեւա-Շուկշինա ազգանունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]