Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ Է մնացել կարիճի յոթ խայթոցից հետո

Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ Է մնացել կարիճի յոթ խայթոցից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ Է մնացել մահացու վտանգավոր կարիճի յոթ խայթոցից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել երկրի արեւելքի Բայիյա նահանգում: Մայրն աղջկան լողացնելուց հետո տակաշոր Է հագցրել, չնկատելով, որ դրա մեջ կարիճ Է թափանցել:

Երեխան սկսել Է շնչահեղձ լինել, եւ կինն անհապաղ նրան հիվանդանոց Է տարել: Զննելիս բժիշկները հայտնաբերել են կարիճին, որը մանկիկին յոթ անգամ խայթել Էր պորտի շրջանում: Երեխային անհապաղ վեց չափաբաժին հակաթույն են ներարկել, սակայն ողջ մնալու շանսերը չափազանց փոքր Էին: Այնուամենայնիվ, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկը լիովին ապաքինվել Է: Բժիշկների խոսքով՝ երեխային հաջողվել Է փրկել միայն այն բանի շնորհիվ, որ հակաթույնը ներարկել են խայթելուց հետո երկու ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am