Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխնախարարը Հայաստանում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

Փոխնախարարը Հայաստանում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ներդրողների հետաքրքրության բարձրացում են նկատում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում փաստեց փոխնախարար Մանե Ադամյանը:

«Ներքաղաքական փոփոխություններն ազդել են ներդրումների վրա: Միանշանակ կարող եմ փաստել, որ ներդրողների կողմից ավելի մեծ հետաքրքրություն կա: Ոլորտները շատ են՝ սպասարկումից մինչև արտադրություն, վերամշակում, բարձր տեխնոլոգիաների ոլորտ»,-նշեց փոխնախարարը:

Նա ասաց, որ նախարարությունում ներդրողների կողմից անհամեմատ ավելի մեծ շարժ են նկատում: Փոխնախարարը նկատեց նաև՝ այս ամենը կյանքի կոչելու համար կարևոր են բարեփոխումները:

«Վստահ եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես կլինի ավելի հստակ և ընկալելի միջավայր բոլոր ներդրողների համար»,-նշեց Ադամյանն ու հավելեց՝ ցանկացած ներդրողի համար կարևոր է կայունությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am