Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին. Financial Times

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված Է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է Financial Times թերթը: Նրա տվյալներով՝ կառավարությունը որպես հիմք Է վերցրել ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց համաձայն բարձր որոակավորում ունեցող աշխատողների ներգրավումը առավել մեծ օգուտը կբերի թագավորության տնտեսությանը:

Միեւնույն ժամանակ ծրագիրը չի բացառում ցածր որակավորում ունեցող բանվորական ուժի ներգրավումը որոշ ճյուղերում, մասնավորապես, շինարարության սեկտորում: Ծրագրի պայմաններին համապատասխան՝ ԵՄ-ի երկրներից մասնագետները զրկվում են Մեծ Բրիտանիա մուտքի արտոնություններից 2019 թվականի մարտին հանրակցությունից երկրի դուրս գալուց հետո: Սակայն կառավարությունը չի բացառում, փաստաթղթի դրույթների փոփոխումը Լոնդոնի կողմից Բրյուսելի հետ համապարփակ առեւտրական համաձայնագրի ստորագրման դեպքում:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am