Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գարի Քյոսայանի ջազ-քառյակը հանդես կգա Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

Գարի Քյոսայանի ջազ-քառյակը հանդես կգա Երևանի հիմնադրման 2800-ամյակին 
նվիրված միջոցառումների շրջանակում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսին կներկայանա Գարի Քյոսայանի ջազ-քառյակը: Համերգը նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Այդ օրը հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու իր խումբը կներկայացնեն ինչպես արդեն սիրված գործեր, այդպես էլ նոր ստեղծագործություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գարի Քյոսայանը՝ նշելով, որ համերգի ժամանակ կհնչեն նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ նաև Երևանին նվիրված («Երևանյան գույներ»), ինչպես նաև «Ինքնադիմանկար» և «Քրիստիի համար» ստեղծագործությունները:

Ինչպես միշտ, այս անգամ ևս խմբի հետ ելույթ կունենա Գարի Քյոսայանի կինը՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը: «Սա Գարիի հայրիկի՝ հայ անվանի կոմպոզիտոր եւ մանկավարժ Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված ամերիկյան համերգից հետո մյուս մեծ համերգն է այս տարվա ընթացքում: Կլինեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կհնչեն հենց այդ համերգի ժամանակ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը շատ բազմազան է»,- նշեց Ալլա Սահակյանը:

«Համերգը նվիրվելու է իմ սիրած քաղաքին՝ Երևանին: Աշխարհի ամենասիրուն քաղաքն ինձ համար Երևանն է, ու ես չեմ կարող անմասն մնալ շատ սիրելի ու հարազատ քաղաքի տոնից: Սա կլինի յուրահատուկ խոնարհում հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայտնի ջազ-դաշնակահարը՝ հավելելով՝ ուր էլ լինի, իր համար ամենալավ հանդիսատեսը հայ հանդիսատեսն է, իսկ ամենասիրուն քաղաքը՝ Երևանը:

Հայ անվանի կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակի շրջանակներում օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի համերգը, որի հիմնադիրը կոմպոզիտորի որդին է՝ կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քյոսայանը: Համերգային ծրագիրն իրենց կատարումներով զարդարեցին Գարի Քյոսայանի կինը՝ Ալլա Սահակյանը, ԱՄՆ-ում բնակվող դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանը, Դարիլ Դարդենը, Կարլ Վինսենթը, Լուիս վան Թեյլորը, Մարվին Սմիթի Սմիթը և այլք: Համերգն անցկացնելու համար Գարի Քյոսայանն արժանացել է Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի վկայագրի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am