Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆրանսիան ողջունում է Իդլիբի հարցով  ՌԴ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Ֆրանսիան ողջունում է Իդլիբի հարցով  ՌԴ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված 
համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունում է Իդլիբի հետ կապված Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով, ցանկալի կլիներ, որ այս համաձայնագիրն ստանա նաև ՄԱԿ-ի աջակցությունը: 

«Սա հնարավորություն է, որը պետք չէ բաց թողնել»,- ասել է Լե Դրիանը ՄԱԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ կցանկանար Սիրիայի հարցը քննարկել  ՄԱԿ-ի հարթակում, ինչպես նաև Նյու Յորքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ Սոչիում համաձայնվել են մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի հատվածում՝ զինված ընդդիմության եւ կառավարական զորքերի շփման գծում, ստեղծել ապառազմականացված գոտի: Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են հուշագիր Իդլիբի շրջանում իրավիճակի կայունացման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]