Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ

Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության 
ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվել են Վրաստանի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի  առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ,  այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լևան Դավիթաշվիլին  ներկայացրել է Վրաստանում   գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը:

«Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար և պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին և հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաև Ծիլկանիում գտնվող  Իվանե Սարիշվիլու անվան  Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետևել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am