Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Վիետնամի իշխանությունները երկօրյա սուգ են հայտարարել նախագահի մահվան կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հուղարկավորման պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Nhan Dan կենտրոնական թերթում:

Այդ օրերին երկրում խոնարհված կլինեն ազգային դրոշները, կդադարեցվեն ժամանցային բոլոր միջոցառումները, իսկ հեռուստաալիքները, ռադիոկայանները եւ մշակութային հաստատությունները համապատասխան փոփոխություններ կմտցնեն իրենց ծրագրերում: Սեպտեմբերի 26-ին նախագահի աճյունն ամփոփող դագաղը կդրվի ազգային պաշտպանության նախարարության Պետական սգո սրահում, որտեղ ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ին) կսկսվի հրաժեշտի արարողությունը: Քաղաքական գործչի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին նրա հայրենի Կիմշոն գավառում, որը գտնվում Է Նինբին հյուսիսային նահանգում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, սեպտեմբերի 21-ին 61 տարեկան հասակում Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ: Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ Էր դարձել 2016 թվականին:

Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ երկրի նախագահի պարտականությունները դրված են 59-ամյա փոխնախագահ Դանգ Տհի Իգոկ Տհինի վրա: Նա Վիետնամի պատմության առաջին կինն Է դարձել պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ