Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն արդեն իսկ ավարտվել է և  25-ից 19-ը ներկայանալու է քաղաքական կուսակցություններով, իսկ մնացած 6-ը՝ նախաձեռնող խմբերով:

«46 հոգի ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին և նրանցից 20-ը ներկայացվել էին քաղաքական կուսակցություններով, իսկ 26-ը՝ նախաձեռնող խմբերով: Գրանցման ժամանակ 21 թեկնածուի տարբեր օրենսդրական հիմքերով մերժել են»,- տեղեկացրել են հանձնաժողովի հայտարարության մեջ:

Գրանցված թեկնածուները մինչև հոկտեմբերի 16-ն իրավունք ունեն դիմել ԿԸՀ և հանել իրենց թեկնածությունը, իսկ ժամկետի լրանալուն պես բոլոր թեկնածուները կներառվեն ընտրական տեղեկագրերում:

Նախագահական ընտրություններում կմասնակցեն անկախ թեկնածու, ԱԳՆ նախկին նախարար Սալոմե Զուաբիշվիլին, ԱԳՆ-ի մեկ այլ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով ներկայացված է միացյալ ընդդիմադիրների կողմից, Լիբերալների կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլին, «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն և այլք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am