Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը քվեարկել է հանուն երևանցիների միասնության

ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը քվեարկել է հանուն 
երևանցիների միասնության

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խնկո ապեր» մանկական գրադարանում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցեց Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ, կանաչապատ Երևանի, ինչպես նաև հանուն երևանցու միասնության և համերաշխության:

Հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, Մանուկյանը պատասխանեց՝ բավարար:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]