Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Ինչպես դիրքապահ ոստիկաններին ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ  Օսիպյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Վալերիյ  Օսիպյանը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:

Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել է տերունական աղոթք, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը:

Սահմանից վերադարձել են ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայության համար ու նշել, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:

Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:

Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am