Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարոյանը և Սարկիսովը մասնակցել են «Ենիսեյ»-«Ուրալ» խաղին

Հարոյանը և Սարկիսովը մասնակցել են «Ենիսեյ»-«Ուրալ» խաղին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել են «Ուրալ»-«Ենիսեյ» խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ենիսեյ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ուրալ»-ին: Հանդիպում ավարտվեց 1:2 հօգուտ «Ուրալ»-ի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին: «Ուրալ»-ի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Վարազդատ Հարոյանը:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը 12-րդ, իսկ «Ենիսեյ»-ը` 14-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am