Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել

Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր 
արտադրամաս է բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։ Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց գործարանի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի բացմանը, ծանոթացավ աշխատանքի ընթացքին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց գործարանի տնօրեն Վաչագան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ շահագործման է հանձնվել  լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական արտադրության Cavalieri սարքավորումը։

«Սա եզակի տեխնոլոգիա է, որը միակ նման հոսքագիծն է ԵԱՏՄ-ում: Գործարանի արդիականացումը նպաստում է արտադրության ավտոմատացմանը, արտադրանքի ծավալի և տեսականու մեծացմանը, ինչպես նաև արտադրանքի որակի բարձրացմանը»֊-, ասաց նա։

Կարապետյանը նաև նշեց, որ այս տարի ընկերության աշխատակիցների քանակը աճել է 25 տոկոսով: «Ներկայումս «Արտֆուդ» ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից,  սերտորեն համագործակցում է փոքր և միջին բիզնեսի հետ: Այս տարի գյուղատնտեսական հումքի մթերումը կրկնապատկվել է՝ անցնելով 2 միլիարդ դրամից: Գործարանը համարվում է հուսալի գործընկեր  ավելի քան 2000 մատակարարների համար»,- ասաց նա։

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը ծրագրում է զարգացնել աշխատանքը 4  հիմնական ուղղություններով՝ արտադրության հաշվին կրկնապատկել արտադրության աճը, արտահանման ծավալներն ավելացնել 3,5  անգամ, ապահովել նոր արտադրատեսակի ստեղծում և արտահանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am