Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում Գյումրիում

Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում 
Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում Գյումրիում: Մեկնարկն ազդարարվեց տոնական հանդիսավոր միջոցառմամբ՝ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայությամբ:

Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով բոլորին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մաղթեց, որ բոլորը ոչ թե խոսքով, այլ գործով հայրենասեր լինեն, հայրենիքը սիրելը կյանքի նպատակ դարձնեն: Ընթերցվեց Շիրակի մարզպետի ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ արժանի ենք ազատ ապրելու և ինքնուրույն կերտելու մեր երկրի ապագան: Նոր Հայաստանում հայ ժողովուրդն իր միասնականությամբ ողջ աշխարհին ցույց տվեց, որ համախմբված է ու պայքարելու է երկրի շենացման ու զարգացման համար: Համոզված եմ, որ հավատն ու վստահությունն անկախ պետականության ապագայի նկատմամբ մեզ չեն լքի երբեք, և մենք միասնական ջանքերով էլ ավելի կշենացնենք մեր երկիրը` սերունդներին հզոր, անկախ, զարգացած Հայաստանը ժառանգություն թողնելով: Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեր ժողովրդի համար: Շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի: Մենք չպետք է մոռանանք մեր լավագույն զավակներին, որոնք այդ սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը: Այս տոնական օրը բոլորիս ցանկանում եմ միասնականություն, անկոտրում կամք և վճռականություն՝ հանուն անկախ Հայաստանի ապագայի»:
Տոնի առթիվ բոլորին շնորհավորեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի անունից պատվոգրեր և հուշանվերներ ստացան տարբեր ոլորտների ներկայացուցիչները: Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Շիրակի կայազորի զինվորական նվագախումբը:
Օրվա ընթացքում քաղաքի տարբեր մշակութային ու կրթական հաստատություններում տեղի կունենան տոնական միջոցառումներ, որոնք կեզրափակվեն երեկոյան՝ տոնական համերգով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am