Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ. հարցում

Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ. հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի վարկանիշը կորցրել Է 1 տոկոսային կետ եւ կազմել Է 28 տոկոս, ժողովրդականության 18 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում Է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ կուսակցությունը: Այդ մասին վկայում են ARD հեռուստաալիքի համար Infratest dimap ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ Է իջել 1997 թվականի նոյեմբերից ի վեր, երբ հայտնվեց այս հարցումը: Սեպտեմբերից 6-ից «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը հավաքել Է երկու տոկոսային կետ եւ հարցման պատմության մեջ առաջին անգամ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Գերմանացի սոցիալ-դեմոկրատների օգտին, որոնք Մերկելի դաշինքի հետ միասին մտնում են կառավարող կոալիցիայի մեջ, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ձայն կտար հարցման մասնակիցների միայն 17 տոկոսը: «Կանաչների» օգտին կքվեարկեր 15 տոկոսը, «Ձախերի» օգտին՝ 10 տոկոսը, «Ազատ դեմոկրատական կուսակցությունից» գերմանացի լիբերալների օգտին՝ 9 տոկոսը:

Արագորեն իր ժողովրդականությունը կորցնում Է Գերմանիայի ՆԳ նախարար եւ ՔՍՄ-ի նախագահ Հորսթ Զեեհոֆերը: Հարցման միայն յուրաքանչյուր երրորդ մասնակիցն Է հավանություն տալիս այն բանին, որ նա Է զբաղեցնում այդ նախարարական պաշտոնը (28 տոկոս): Տակավին ապրիլ ամսին այս ցուցանիշը կազմում Էր 39 տոկոս: Հարցման համաձայն, 59 տոկոսը ներքին գործերի նախարարի պաշտոնի համար Զեեհոֆերի թեկնածության ընտրությունն անհաջող Է համարում, ապրիլին այս կարծիքը պաշտպանում Էր 51 տոկոսը: Հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը, դրան մասնակցել Է 1035 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,4-ից մինչեւ 3,1 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am