Էրդողանի այցը Գերմանիա, կարող է դառնալ հարաբերությունների նորմալացման սկիզբը, Հայկո Մաաս
13:51, 21 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես Է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այցը պետք Է դառնա մեր հարաբերությունների նորմալացման սկիզբը»,- ասել Է նա: «Ավելի լավ Է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին»,- հավելել Է նախարարը: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն «շահագրգռված Է կայուն Թուրքիայով, այդ թվում՝ տնտեսության բնագավառում»: Բացի այդ, նա ընդգծել Է Թուրքիայի կարեւորությունը Սիրիայի իրադրության նորմալացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում