Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանն սպառնացել Է վետո դնել ՕՊԷՔ-ի որոշման վրա, եթե այն սպառնա իր շահերին

Իրանն սպառնացել Է վետո դնել ՕՊԷՔ-ի որոշման վրա, եթե այն սպառնա իր շահերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մտադիր Է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտարարել Է երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«Անկասկած, ես վետո կդնեմ ցանկացած որոշման վրա, որը կսպառնա Իրանի ազգային շահերին,- գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը:- Վետոն նշանակում Է, որ այդ որոշումը օրինական չի համարվելու»:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ՕՊԷՔ-ից պահանջել Է իջեցնել նավթի գները ՕՊԷՔ+ մոնիթորինգային կոմիտեի՝ Ալժիրում կայանալիք նիստի նախաշեմին: «Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք անվտանգության մեջ երկար չԷին լինի առանց մեզ, եւ, այդուհանդերձ, նրանք շարունակում են պնդել, որ նավթի գինն ավելի ու ավելի բարձր լինի: ՕՊԷՔ-ի մոնոպոլիան հենց այժմ պետք Է իջեցնի գները»,-գրել Է նա:

Նավթի գնանշումները կայունացել են 2017 թվականին ՕՊԷՔ+-ի համաձայնագրի գործողության սկսվելուց հետո, որը թույլ տվեց նվազեցնել առաջարկը շուկայում: Այս տարվա գարնանը անկայունությունը մեծացավ Իրանի` ՕՊԷՔ-ում նավթի երրորդ արտադրողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:

Մոնիթորինգային կոմիտեի նիստն Ալժիրում կկայանա սեպտեմբերի 23-ին: Կոմիտեն կարող Է համաձայնագրի անդամներին հանձնարարել՝ անհրաժեշտ որոշումներ ընդունել շուկայի հավասարակշռման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am