Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի դատախազությունը զինվորականների նոր ձերբակալություններ Է թույլատրել FETO-ի գործով. NTV

Թուրքիայի դատախազությունը զինվորականների նոր ձերբակալություններ Է թույլատրել FETO-ի գործով. NTV

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր Է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում: Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը, նրանք կասկածվում են «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կասկածյալների թվում հիմնականում կրտսեր սպայական ու սերժանտական կազմի ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ մի քանի սպաներ՝ կապիտանից մինչեւ գնդապետ կոչումներով:

Հետաքննությունը գտնում Է, որ այդ անձինք եղել են FETO-ի անդամներ եւ կանոնավոր կերպով իրենց գործունեությունը կոորդինացրել են կազմակերպության՝ բանակային կառույցներից դուրս գործող ներկայացուցիչների հետ:

Կասկածյալների ձերբակալություններն սկսվել են սեպտեմբերի 21-ի առավոտյան եւ իրականացվում են երկրի 15 նահանգներում: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձերբակալելու փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, ավելի քան երկու հազար հոգի վերքեր են ստացել: Անկարան FETO-ին մեղադրում Է պուտչի կազմակերպման մեջ: FETO-ին օժանդակության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am