Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է. մանկական գրականություն. օգոստոս, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է. մանկական 
գրականություն. օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:  Գրքում զետեղված են սիրված հեղինակներ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի,  Աթաբեկ Խնկոյանի, Ստեփան Զորյանի պահանջված ու մեծ ժողովրդականություն վայելող հեքիաթները:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Արմեն Գրիգորյանի «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը չորրորդ հորիզոնականում է: Հեքիաթ՝ ընտրության, ընտրության իրավունքի և կախարդական բանալու մասին: Աշխարհում չկա փակ դուռ, ընտրությունը քոնն է, բանալին՝ քո հոգում, երբ ցանկանաս՝ կարող ես հայտարարել բաց դռների օր, ամիս. սա է հեքիաթի իրական խորհուրդը:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» հինգերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: 

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը վեցերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Յոթերորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Թումանյանի մեկ այլ գիրք՝ դարձյալ «Հեքիաթներ» անվանմամբ, ութերորդն է: Այն ներառում է մեծ լոռեցու լավագույն գործերը:

Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը իններորդն է: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +5 «Հայկական հեքիաթներ» GSM 47
2 *

«Հայ ժողովրդական

հեքիաթներ»

H&H 40
3 +5

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 36
4 *

Արմեն Գրիգորյան

«Կանը և կախարդական բանալու գաղտնիքը»

Անտարես 35
5 *

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 34
6 * «Գտնված երազ» Մանմար 33
7 0

Ա. Կոնան Դոյլ

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»

Անդրանիկ 31
8 +1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 23
9 *

Ա. Կոնան Դոյլ

«Շերլոք Հոլմսի արկածները

շարունակվում են»

Անդրանիկ 21
10 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  Էդիթ Պրինտ 16

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]