Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը  

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության 
ներկայացրած հայցը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հայ դատի եվրոպական գրասենյակը:

Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի վերաքննիչ դատարան  հայց էր ներկայացրել ֆրանսիացի երկու լրագրողների նկատմամբ, որով լրագրողները մեղադրվում էին զրպարտության մեջ:

Ֆրանսիացի լրագրողներին դատի տալու պատճառ էր հանդիսացել այն, որ լրագրողները ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվող Cash Investigation ծրագրի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմն անվանել էին «բռնակալի» ղեկավարած «դիկտատուրա»:

Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը մերժելու պատճառ է հանդիսացել 1881թ. ընդունված մամուլի ազատության վերաբերյալ օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանը, որպես արտասահմանյան պետություն, չի կարող հայց ներկայացնել:

Լրագրող Էլիզ Լյուսեն, իր միկրոբլոգում գրառում կատարելով, նշել է, որ Ադրբեջանը պարտվել է, և հաղթել է խոսքի ազատությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am