Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է նախընտրական քարոզարշավից

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է նախընտրական քարոզարշավից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավից և հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի նախընտրած քաղաքական թիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հիշեցրեց, որ  սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է:

«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին: Յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին ու խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, իսկ եկամուտներն ընդլայնվեն:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու հուսով է նաև, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և թափանցիկ ընտրություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am