Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մուն Չժե Ինը Թրամփին կփոխանցի Կիմ Չեն Ունի ուղերձը

Մուն Չժե Ինը Թրամփին կփոխանցի Կիմ Չեն Ունի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը նրան փոխանցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղերձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարավային Կորեայի ղեկավարը սեպտեմբերի 20-ին հայտարարել Է ԿԺԴՀ իր այցի արդյունքներին նվիրված բրիֆինգում:

«Երբ ես հաջորդ շաբաթ հանդիպեմ նախագահ Թրամփի հետ, ես նրան կփոխանցեմ նախագահ Կիմ Չեն Ունի ուղերձը»,- ասել Է նա: Մուն Չժե Ինը հույս Է հայտնել, որ ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում:

Նա հավելել Է, որ Կիմ Չեն Ունը հուսով Է առաջիկայում եւս մեկ հանդիպում անցկացնել Դոնալդ Թրամփի հետ: «Մեր զրույցների ընթացքում նախագահ Կիմ Չեն Ունն ասաց, թե հուսով Է, որ մոտալուտ հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,- ասել Է Մուն Չժե Ինը: Նա նաեւ հայտնել Է, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները Փհենյանի գագաթնաժողովում հասել են գաղտնի պայմանավորվածությունների, որոնց մասին Մուն Չժե Ինը Դոնալդ Թրամփին կիրազեկի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են ընդունել միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Փհենյանը որոշել Է ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը:

Փաստաթղթում նշվում Է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ Է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան: ԿԺԴՀ-ն պլանավորում Է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ: Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել Է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածությունների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am