Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած հիմնարկում կոռուպցիոն սխեմաների համար. ԿԳ նախարարը՝ Թատերականի դեպքի մասին

Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած հիմնարկում կոռուպցիոն 
սխեմաների համար. ԿԳ նախարարը՝ Թատերականի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում փորձելու է միջոցներ ձեռնարկել՝ հասկանալու համար, թե ինչ առնչություն է ունեցել Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)  ռեկտորը չարաշահումների հետ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ԵԹԿՊԻ–ում կոռուպցիոն բացահայտումներն ու  ուսանողների դասադուլն այնտեղ:

«Ի վերջո, այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա։ Այստեղ պաշտոնանկության հարցը չի քննարկվում առաջին հերթին, այլ  առաջին հերթին խոսքը կառավարման պատասխանատվության մասին է, քանի որ կոռուպցիոն սխեմաները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում։ Ցանկացած ղեկավար, ում ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան, պատասխանատու է դրա համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

Հայտնի է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ոստիկանությունը բացահայտել էր պաշտոնական փաստաթղթերի կեղծման դեպքեր և առանձնապես խոշոր չափերի գումարի վատնում:

Իր հերթին, ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը չի ընդունել մեղադրանքներն իր հասցեին ու հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am