Կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքով
11:16, 20 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան օրվա առթիվ: «Շնորհավորում ենք պարոն Գրիգորյանին ու մաղթում հաջողություններ աշխատանքի մեջ, ընտանիքում, ամենուր և, իհարկե, էներգետիկայի ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսօր լրանում է Արթուր Գրիգորյանի 49-ամյակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում