Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ մեկնարկեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ մեկնարկեց Հայաստանի 
պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգային ծրագիրը նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյաներեկոյին հանդես եկավ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբՈրպես մենակատար ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր  ջութակահար Նիկոլայ Մադոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագիրը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Շատ եմ սիրում այս նվագախումբը, նախևառաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունեմ այստեղ, որոնք իմ համակուրսեցիներն են. միշտ կարոտով ենք հանդիպում: Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում: Ինձ համար այսօր այդպիսի օր է»,-ասաց Դուրգարյանը և մեծ հաջողություններ մաղթեց նվագախմբին:

Համերգային երեկոյին Նիկոլայ Մադոյանը կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները: «Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,-նշեց  Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստեց`բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ` պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ:

Վերոնշյալ ստեղծագործությունից բացի, համերգին հնչեցին նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:

Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես կգա Ռոբերտ Մլքեյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am