Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար. Սուրեն Պապիկյան

Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար. Սուրեն 
Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի և դրա ջրային պաշարների նպատակային օգտագործման խնդրի լուծման շրջանակում վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ամփոփելով 100 օրում կատարած աշխատանքը՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ իր հանձնարարականներով մարզերը ստեղծել են հատուկ հանձնաժողովներ, դրանից զատ միջգերատեսչական հանձնաժողովն ամեն օր լինում է մարզերում և ստուգում Սևանից բաց թողնվող 40 միլիոն խորանարդ մետր ջրի օգտագործման գործընթացը:

«Մի կողմից՝ գյուղատնտեսական խնդիրները ստիպում են մեզ, որ մենք Սևանից ջուր բաց թողնենք, որպեսզի գյուղատնտեսությունը չտուժի, մյուս կողմից՝ բնապահպանական խնդիրները մեզ թույլ չեն տալիս նման խնդրի առջև կանգնել: Այս պահին կարող եմ ասել, որ Սևանից բաց է թողնվել 26.5 միլիոն խմ ջուր: Ստեղծված հանձնաժողովն արդեն իսկ պարզել է, որ կան բազմաթիվ չարաշահումներ: Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար»,-ասաց նախարար Պապիկյանը՝ չարաշահումներից առանձնացնելով ապօրինի անցկացված ջրային խողովակները, որոնք սպասարկում են բազմաթիվ չգրանցված հողատարածքներ:

Համայնքների համաֆինանսավորման ծրագրի մասին խոսելով՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ որպես սուբվենցիա հանրապետության 25 համայնքներին արդեն տրամադրվել է 287 միլիոն դրամ: Առաջիկայում կառավարությանն է ներկայացվելու ևս 34 համայնքների 422 միլիոն դրամ տրամադրելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am