Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի քոլեջներում առաջին անգամ մեկնարկեց օրգանական գյուղատնտեսության մոդուլը

Հայաստանի քոլեջներում առաջին անգամ մեկնարկեց օրգանական գյուղատնտեսության 
մոդուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ներկայացվեցին «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքների վերաբերյալ մոդուլը» և Դասախոսների և ուսանողների համար նախատեսված Օրգանական գյուղատնտեսության ուսումնական ձեռնարկները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին  Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունից: 

«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների կարիերայի հետագա առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան խորացված գիտելիքներ արտադրության տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման և հավաստագրման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց. «Ուսումնական մոդուլի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն առանցքային գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության, սննդամթերքի տեխնիկական արտադրության, պիտակավորման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս դասընթացը կնպաստի շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը՝ Հայաստանում նոր զարգացող և բոլորիս համար շատ կարևոր ու արդիական համարվող օրգանական գյուղատնտեսության ոլորտում»:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Միջոցառմանը ներկա էին քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և օրգանական արտադրողներ, որոնց բաժանվեցին համապատասխան ձեռնարկները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am