Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բացահայտվել է հանցագործության 34 դեպք

 Բացահայտվել է հանցագործության 34 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, սառը զենքի սպառնալիքի, ծնողի կողմից երեխայի դաստիարակությանը խոչընդոտելու ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։ 
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, 1 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 2-ը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am