Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան

Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Վալերի Բգանբային նշանակել Է հանրապետության վարչապետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Աբխազիա» գործակալությունը:

«Նա այն մարդն Է, որին դուք լավ եք ճանաչում»,-ասել Է նախագահը՝ կաբինետին ներկայացնելով նոր վարչապետին: Նախարարների կաբինետի ղեկավարը նախագահին շնորհակալություն Է հայտնել ցուցաբերված վստահություն համար:

«Այստեղ չկա մեկը, որի հետ ես ծանոթ չլինեմ, ես ամբողջ կյանքում աշխատել եմ բարեկամական մթնոլորտում, եւ ես ձեզ խնդրում եմ՝ աշխատել ի բարօրություն երկրի, մենք շատ աշխատանք ունենք անելու»,-ասել Է Բգանբան, որն ավելի վաղ զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Աբխազիայի կառավարության նախկին ղեկավար Գենադի Գագուլիան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է սեպտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am