Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իլոն Մասքը կարող Է դեպի Լուսին թռչել SpaceX-ի կողմից ընտրված զբոսաշրջիկի հետ

Իլոն Մասքը կարող Է դեպի Լուսին թռչել SpaceX-ի կողմից ընտրված զբոսաշրջիկի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը, հնարավոր Է, դեպի Լուսին թռիչք կատարի այն տիեզերանավով, որը կառուցվել Է նրա ընկերության կողմից: Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 17-ին Կալիֆոռնիայի նահանգի Հոթոռնե քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նշել են առաջին զբոսաշրջիկի անունը, որը պետք Է Լուսնի շուրջը պտույտ կատարի ընկերության տիեզերանավով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մարդը ճապոնացի միլիարդատեր-ձեռնարկատեր Յուսակու Մայեձավան Է՝ Zozo ինտերնետ-կայքի հիմնադիրը, որը կատարում Է անհատական չափսերով հագուստի պատրաստման պատվերներ: Շնորհակալություն հայտնելով դեպի Լուսին թռչելու համար իր թեկնածությունն ընտրելու համար, ինչը վաղուց եղել Է նրա երազանքը, Մայեձավան Մասքին հրավիրել Է իրեն ընկերակցել այս տիեզերական ճանապարհորդության ընթացքում: Մասքը չի բացառել դրա հնարավորությունը: «Ինչ վերաբերում Է իմ մասնակցությանը, ես վստահ չեմ <…>, կարող Է պատահել, որ մենք երկուսս Էլ կթռչենք»,-նշել Է Մասքը:

SpaceX-ի ղեկավարը մամուլի ասուլիսում հայտնել Է, որ տիեզերանավը, որի մեջ լինելու Է Մայեձավան, Երկրի արբանյակի ուղեծիր դուրս կբերի Big Falcon Rocket հրթիռակիրը, որը դեռեւս գտնվում Է արտադրության փուլում: Թռիչքը կարող Է կայանալ մոտավորապես 2023 թվականին: Մայեձավան չի նշել այն գումարը, որը ինքը վճարելու Է դեպի Լուսին ճանապարհորդության համար, իսկ Մասքի խոսքով՝ այն «զգալի» Է եւ, մասնավորապես, կօգնի ֆինանսավորել BFR-ի ստեղծման նախագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am