Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ

Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության կառավարությունը չի պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել Է մի շարք հրատարակությունների, այդ թվում՝ El Paվs թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատասխանելով եւս մեկ հանրահարցում կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ քաղաքական գործիչն ընդգծել Է. «Նախեւառաջ՝ կառավարությունը բոլոր դեպքերում նոր հանրաքվե չի նախաձեռնի»: Նրա խոսքով՝ «նույնիսկ եթե դա լիներ այն, ինչ մարդիկ ցանկանում Էին, հնարավոր չԷ դա անել հարկավոր ժամանակ»:

Ինչպես կարծում Է Ռաաբը, Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ (ելք) կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել Է, որ «այժմ գնդակը գտնվում Է ԵՄ-ի կողմում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am